Անգլիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն Լոնդոնի «Չելսի»-ն հյուրընկալվեց «Բորնմութ»-ին և հաղթանակ տարավ։
Հանդիպման միակ գոլը 51-րդ րոպեին խփեց հյուրերի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը:
Այս հաղթանակից հետո Կոնտեի թիմը 19 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Բորնմութ»-ը 7 միավորով գտնվում է վտանգավոր գոտում (19):
«Բորնմութ» - «Չելսի»՝ 0։1
0։1՝ Ազար (51')