Կիրակի, 14 Օգոստոսի 2016 20:20

Տարբերանշաններ

Սկսած ակումբի հիմնադրումից, Չելսին ունեցել է յոթը լոգո։ 1905 թ. Չելսիի լոգոն ընդունվեց Չելսիի թոշակառուի պատկերը, և որի պատճառով ակումբի մականունը մնաց թոշակառուներ մինչև մյուս դարի կեսերը, նույնիսկ այդ անվանումը հայտնվեց հագուստի վրա։ Տեդ Դրեյքի 1952 թ. արդիականացման մաս էր կազմում նոր լոգո ընդունելը։ Եվ ընդուվեց նոր և շատ պարզ լոգո, որի վրա պատկերված էր Չելսի Ֆուտբոլային Ակումբ (Chelsea Football Club-C.F.C.) անվան առաջին տառերը, այն մնաց մեկ տարի։

1953 թ. ընդունվեց նոր լոգո, որի վրա պատկերված էր կապույտ առյուծ, որ նայում էր հետ և բռնում էր գավազան, այն մնաց երեք տասնամյակ։ Այս լոգոն հիմնված էր Չելսիի Մետրոպոլիտենի զինանշանի և Չելսիի ազնվական տերերի զինանշանի վրա։ Պատկերված էր նաև չորս վարդ, որոնք խորհրդանշում էին Անգլիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Ուելսի և Շոտլանդիայի ֆուտբոլի հավաքականները։ Այս առաջին լոգոն էր, որ պատկերվեց հագուստի վրա, քանզի այդ ավանդույթն ի հայտ եկավ 1960-ականներին։

1986 թ.արդեն Չելսիի տեր Կեն Բենաթսը դարձյալ փոխեց Չելսիի լոգոն, ավելի արդիական դարձնելու համար։ Այս անգամ առյուծը արդեն ավելի բնական էր երևում, և դեղին էր, այլ ոչ կապույտ։ Այն մնաց 19 տարի, որոշ փոքր փոփոխություններով։ Սակայն երկրպագուները ցանկացան, որպեսզի վերականգնվի հին լոգոն, և 2004 թ. որոշում ընդունվեց դարձյալ փոխել լոգոն։ Նոր լոգոն ընդուվեց 2005-06 սեզոնի նախօրյակին, որի վրայի առյուծը դարձյալ կապույտ էր։

Սկսած 1905-ից

 

1952թ.

1953 - 1986թթ.

1986 - 2004թթ.

2004 - ներկայիս տարբերանշանը

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ