Այսօր Մոնակոյում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքներով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնվել է առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցներն են թուրքական «Ֆեներբախչեն», հոլանդական «Ֆեյենորդն» ու ուկրաինական «Զարյան»: Հիշեցնենք, որ մանկունիանցիների կազմում է խաղում Հենրիխ Մխիթարյանը:
Վիճակահանության արդյունքները՝
«A» Խումբ
- «Մանչեսթեր Յունայթեդ»
- «Ֆեներբախչե»
- «Ֆեյենորդ»
- «Զարյա»
«B» Խումբ
- «Օլիմպիակոս»
- ԱՊՕԵԼ
- «Յանգ Բոյզ»
- «Աստանա»
«C» Խումբ
- «Անդերլեխտ»
- «Սենտ Էտիեն»
- «Մայնց 05»
- «Քաբալա»
«D» Խումբ
- «Զենիթ»
- «ԱԶ Ալկմար»
- «Մակքաբի Թել-Ավիվ»
- «Դանդոլկ»
«E» Խումբ
- «Վիկտորիա» Պլզեն
- «Ռոմա»
- «Աուստրիա»
- «Աստրա»
«F» Խումբ
- «Ատլետիկ» Բիլբաո
- «Գենկ»
- «Ռապիդ»
- «Սասուոլո»
«G» Խումբ
- «Այաքս»
- «Ստանդարտ»
- «Սելտա»
- «Պանատինաիկոս»
«H» Խումբ
- «Շախտյոր» Դոնեցկ
- «Բրագա»
- «Գենտ»
- «Կոնյասփոր»
«I» Խումբ
- «Շալկե 04»
- «Զալցբուրգ»
- «Կրասնոդար»
- «Նիցա»
«J» Խումբ
- «Ֆիորենտինա»
- ՊԱՕԿ
- «Սլովան» Լիբերեց
- «Ղարաբաղ»
«K» խումբ
- «Ինտեր»
- «Սպարտա»
- «Սաուտհեմփտոն»
- «Հապոել Բեեր-Շևա»
«L» խումբ
- «Վիլյառեալ»
- «Ստյաուա»
- «Ցյուրիխ»
- «Օսմանլիսփոր»
Խմբային փուլի հանդիպումը տեղի կունենան սեպտեմբերի 15-ին և 29-ին, հոկտեմբերի 20, նոյեմբերի 3-ին և 24-ին, ինչպես նաև դեկտեմբերի 8-ին: