Կիրակի, 04 Դեկտեմբերի 2016 16:36

Լիվերպուլը սայթակեց Բորնմութի դեմ խաղում 4:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 12-րդ հորիզոնականում գտվող «Բորնմուտին»։

Խաղն անցավ բավական դրամատիկ և գեղեցիկ պայքարում, որտեղ գերկամային հաղթանակ տարան դաշտի տերերը։ «Բորնմուտի» հաղթական գնդակը 93-րդ րոպեին խփեց Նաթան Ակեն, իսկ «կարմիրներից» գոլերի հեղինակ դարձան Սադիո Մանեն, Դիվոկ Օրիջին և Էմրե Ջանը։

Այս հաղթանակից հետո Էդդի Հաուի թիմը՝ վաստակած 18 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական։

 

Գոլեր․ Մանե՝ 20ր, Օրիջի՝ 22ր, Ուիլսոն՝ 56ր (11մ), Ջան՝ 64ր, Ֆրեյզեր՝ 76ր, Կուկ՝ 78ր, Ակե՝ 90+4ր։

 

 

Աղբյուր՝ PremierLeague.am

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ