Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի մեկնարկը տրվեց լոնդոնյան դերբիով, ուր «Կրիստալ Փելեսը» հյուրընկալել էր «Չելսիին»։ Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որտեղ հյուրերը նվազագույն հաշվով հաղթանակ տարան։ Հանդիպման միակ և «Չելսիի» համար հաղթական գնդակը 43-րդ րոխեին խփեց Դիեգո Կոստան։ Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի թիմը՝ վաստակած 43 միավորով կշարունակի պահպանել առաջին հորիզոնականը։
Գոլեր․ Կոստա՝ 43ր։