Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում առաջատար «Չելսին» ընդունել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։
Անհավանական մարզավիճակում գտնվող «ազնվականները» շարունակեցին իրենց հաղթարշավը՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով հյուրերի դարպասը։
Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Պեդրոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Էդեն Ազարը։ Այսպիսով «Չելսին» տոնեց իր 12-րդ անընդմեջ հաղթանակը եւ վաստակած 46 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել աղյուսակը։
Գոլեր․ Պեդրո՝ 24ր, 90+3ր, Ազար՝ 49ր (11մ):