Դուք այստեղ եք՝ Նորություններ Պրեմիեր Լիգա Հայտնի է ԶԼՄ-ների վարկածով ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի անունը
Անգլիայի մարզական լրագրողների միությունը ամփոփել է Պրեմիեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ լավագույնի կոչմանն է արժանացել «Չելսի»-ի կիսապաշտպան Ն'Գոլո Կանտեն:
2-րդ հորիզոնականն է զբաղեցրել «ազնվականներ»-ի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Էդեն Ազարը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Տոտենհեմ»-ի 21-ամյա կիսապաշտպան Դելե Ալին:
«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին: ««Չելսի»-ում, ինչպես նաև ԱՊԼ-ում, խաղում են մի շարք մեծ ֆուտբոլիստներ: Հպարտ եմ, որ մարզական լրագրողների միությունը ընտրել է ինձ»,- նշել է ֆրանսիացին մրցանակը ստանալուց հետո:
Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն մասնակցել է ԱՊԼ-ի 33 խաղի՝ դառնալով 1-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: