«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան երեք ամիս Բրազիլիայում անցկացնելուց հետո վերադարձել է Լոնդոն, հաղորդում է dailymail-ը:
28-ամյա ֆուտբոլիստը հույս ուներ ամռանը տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո», սակայն ակումբները համաձայնության չհասան: «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի ցանկանում Դիեգո Կոստային տեսնել իր ղեկավարած թիմում եւ նրան ուղարկել է պահեստային թիմ:
Դիեգո Կոստան ընդգրկված է Անգլիայի Պրեմյեր լիգայի համար ներկայացրած հայտացուցակում, սակայն բացակայում է Չեմպիոնների լիգայից: