Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հերքել է այն շշուկները, որ նրա և թիմի ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտ կա:
«Լրատվամիջոցներն իմ մասին ցնդաբանություն են գրում: Այդ մարդիկ փորձում են իմ և ակումբի համար խնդիրներ ստեղծել:
Ես արդեն հասցրել եմ պատասխանել լրագրողների նմանատիպ հարցերին: Նման բաներն անարգանք են իմ նկատմամբ»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում «The Independent»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոնտեն ամռանը կլքի «Չելսին»: