Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Օսկարը կարիերան կշարունակի չինական «Շանհայ ՍԻՊԳ» թիմում, կողմերն ընդհանուր հայտարարի են եկել: Այս մասին պաշտոնապես հայտարարել է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:
Բրազիլացին նոր ակումբին կմիանա հունվարին: Նշվում էր, որ չինական կողմը պատրաստ է Օսկարի տրանսֆերի համար վճարել 70 միլիոն եվրո:
Օսկարը հանդեր էր գալիս «Չելսիում» 2012 թվականից: Նշենք, որ Օսկարը «Չելսիում» անցկացրել է 203 հանդիպում խփելով 38 գնդակ: