Ուրբաթ, 03 Մարտի 2017 09:45

Կանտեն՝ Լոնդոնի լավագույն ֆուտբոլիստ իսկ Կոնտեն՝ լավագույն մարզիչ

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն ճանաչվել է Լոնդոնի տարվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ESPN FC-ը:

Մրցանակը ֆուտբոլիստը ստացել է London Football Awards 2017 մրցանակաբաշխության ժամանակ: Նախորդ մրցաշրջանում 25-ամյա Կանտեն «Լեսթերի» հետ հաղթել էր ԱՊԼ-ն, իսկ այս մրցաշրջանում հաջող խաղ է ցուցադրում «Չելսիի» կազմում:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը լավագույնի համար պայքարում առաջ է անցել իր թիմակից Դիեգո Կոստայից, «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսից և «Տոտենհեմի» պաշտպան Դեննի Ռոուզից:

 

Միեւնույն ժամանակ Լոնդոնի Չելսիի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Լոնդոնում աշխատող լավագույն մարզիչ է ճանաչվել:

Այդ մրցանակն իտալացի մասնագետը ստացել է London Football Awards 2017 մրցանակաբաշխության ժամանակ:

Բացի Կոնտեից այդ մրցանակին հավակնում էին Սլավիշ Յոկանովիչը (Ֆուլհեմ), Մաուրիսիո Պոչետինոն (Տոտենհեմ) և Նիլ Հարրիսը (Միլլուոլ):

 

86183

 

86184

 

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ