«Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կինգսլի Կոմանը հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Get Football News France-ը:
20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է «Յուվենթուսին» և վերջինս վարձավճարով է հանդես գալիս մյունխենյան ակումբում: Աղբյուրի հաղորդմամբ, լոնդոնցիները «Յուվենթուսին» 60 մլն եվրո է առաջարկել:
Նշենք նաև, որ «Բավարիան» կարող է խոչընդոտել տրանսֆերի իրականացմանը, քանի որ ըստ պայմանագրի մինչև 2017թ. ապրիլի 30-ը կարող է 20,5 մլն եվրոյով գնել Կոմանին: