ՈՒԵՖԱ-ի այս տարվա սուպեր գավաթը կվիճարկեն Չելսին եւ Վիլլառեալը։ Գավաթը համար պայքարում են Եվրոպա Լիգայի եւ Չեմպիոնների Լիգայի հաղթողները։ Չելսին 4 անգամ է մասնակցել գավաթի համար պայքարին եւ ընդամենը մեկ անգամ է հաղթել հեռավոր 1998-ին։ Սա առաջին պաշտոնական հանդիպումն է Պրեմիեր Լիգայի մեկնարկից առաջ եւ լավ մեկնարկը կարող է լրացուցիչ լիցքեր տալ թիմին։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23։00-ին, ուղիղ հեռարձակումը կմիանա մեկնարիկ 10 րոպե առաջ։

ՉԼ․ եզրափակիչում Չելսին մրցելու է Ման․ Սիթիի հետ։ Ֆրենկ Լեմպարդի ապա եւ Թոմաս Թուխելի ջանքերով Չելսին դուրս եկավ եզրափակիչ եւ լավ հնարավորություն ունի 2-րդ անգամ նվաճելու այս բաղձալի գավաթը։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23։00-ին, ուղիղ հեռարձակումը կմիանա մեկնարիկ 10 րոպե առաջ։

 

Այսօր Անգլիայի Գավաթի․ 2020/21 խաղաշրջանի եզրափակիչում Չելսին կմրցի է Լեսթերի հետ։ Սա կարող է լինել Թոմաս Թուխելի առաջին տիտղոսը որպես Չելսիի գլխավոր մարզիչ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 20։15-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

 

ԱՊԼ 2020/21 խաղաշրջանի 36-րդ տուրում Չելսին ընդունելու է Արսենալին։ Նախորդ տուրում Չելսին հաղթեց Ման․ Սիթիին եւ այժմ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը եւ հնարավորություն ունի բարձրանալ 3-րդ հորիզոնական։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23։15-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

 

ԱՊԼ 2020/21 խաղաշրջանի 28-րդ տուրում Չելսին ընդունելու է Էվերտոնին։ Նախորդ տուրում Չելսին հաղթեց Լիվերպուլին եւ այժմ վստահորեն զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Թուխելի ղեկավարությամբ թիմը բավական լավ է հանդես գալիս եւ այսօր հանդիպում է իրեն կրնկակոխ հետապնդող Էվերտոնին, որը եւս պայքարում է քառյակում տեղ գտնելու համար։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 22։00-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

ԱՊԼ 2020/21 խաղաշրջանի 27-րդ տուրում Չելսին հյուրկնելավելու է Լիվերպուլին։ Նախորդ տուրում Չելսին միավոր կիսեց Ման․ Յունայթեդի հետ եւ շարունակեց պահպանել 5-րդ հորիզոնականը։ Չնայած լավ մեկնակին Լիվերպուլը վերջին խաղերում անհաջող է հանդես գալիս մասնավորապես վերջին 5 խաղերում 4-ը պարտվել է, բայց պայքարը դեռ շարունակվում է լավագույն քառյակի համար։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 00։15-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

ԱՊԼ 2020/21 խաղաշրջանի 26-րդ տուրում Չելսին ընդունելու է Ման․ Յունայթեդին։ Պայքարը քառյակի համար շարունակվում է։ Նախորդ տուրում Չելսին չկարողացավ հաղթել Սաութհեմփթոնին եւ դուրս մնաց քառյակից, սակայն այսօր ունի բարձանալու 4-րդ հորիզոնական եւ ընդհուպ մոտենալ 2-րդ տեղով ընթացող Ման․ Յունայթեդին։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 20։30-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

ԱՊԼ 2020/21 խաղաշրջանի 23-րդ տուրում Չելսին հյուրընկալվելու է ետնապահ Շեֆիլդին։ Թուխելի գլխավորությամբ բավական լավ ենք մեկնարկել՝ մեկ ոչ ոքի եւ 2 հաղթանակ, վերջինը Տոտենհեմի նկատմամբ։ Այսօր մի կողմից կարելի է ենթադրել թե հեշտ խաղ է սպասվում, բայց մյուս կողմից չպետք է մոռանալ, որ խաղում ենք ճարահատված Շեֆիլդի հետ, որը ամեն ինչ անելու է միավոր վաստակելու եւ դուրս չմնալու համար։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23։15-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

ԱՊԼ 2020/21 խաղաշրջանի 22-րդ տուրում Չելսին հյուրընկալվելու է Տոտենհեմին։ Թուխելի գլխավորությամբ առաջին հաղթանակը տոնեցինք նախորդ տուրում եւ տեսանք թիմի վստահ խաղը իսկ այսօրվա խաղում այդ ամենը պետք է ապացուցեն ավելի լուրջ մրցակցի հետ պայքարում։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 00։00-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

ԱՊԼ 2020/21 խաղաշրջանի 21-րդ տուրում Չելսին ընդունելու է Բարնլին։ Թուխելի գլխավորությամբ առաջին խաղում տեսանք որոշ փոփոխություններ եւ խաղային ոճի փոփոխություն սակայն հաղթել չհաջողվեց, տեսնենք ինչ է նախապատրաստել նոր գլխավոր մարզիչը այս խաղում։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 16։00-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ