Կիրակի, 14 Օգոստոսի 2016 20:35

Մարզադաշտ

Չելսին իր պատմություն մեջ ունեցել է ընդամենը մեկ մարզադաշտ՝ «Սթեմֆորդ Բրիջը», և այն օգտագործվել է սկսած ակումբի հիմնադրումից։ Այն պաշտոնապես բացվել է 1877 թ.-ի ապրիլի 28-ին։ Նրա գոյության առաջին 28 տարիների ընթացքում օգտագործվել է բացառապես «Լոնդոն Աթլետիկս» ակումբի կողմից և միայն աթլետիկայի համար։ 1904 թ. մարզադաշտը գնվեց գործարար Գաս Միրսի և նրա եղբայր Ժոզեֆ Միրսի կողմից, ով արդեն մոտակայքում գնել էր հողատարածք և ցանկանում էր այնտեղ անցկացնել ֆուտբոլային հանդիպումներ։

Մարզադաշտը նախագծված է Միրս ընտանիքի կողմից, իսկ կառուցված՝ ճարտարապետ Արչիբալդ Լեիչի կողմից։ Նրանք առաջարկեցին վարձով տալ դաշտը «Ֆուլհեմ»-ին, բայց ձախողվեցին։ Եվ Միրս ընտանիքը որոշեց հիմնել սեփական ֆուտբոլային ակումբը՝ Չելսին։ Ակումբների մեծ մասի մարզադաշտերը հիմնվել են իրենց ստեղծումից հետո, սակայն Չելսին ստեղծվեց Ստեմֆորդ Բրիջի համար։ Քանի որ Ֆուլհեմ անունով ակումբ գոյություն ուներ, և Կեսինգթոն, Ստեմֆորդ Բրիդջ և Լոնդոն անունները մերժվեցին, ակումբի անվանում ընտրվեց «Չելսին»։

Սկզբնապես Ստեմֆորդ Բրիջը նախատեսված էր տեղավորել մինչև 100,000 հանդիսական։ Վաղ 1930-ական թթ. դաշտի հարավային մասը տանիքապատվեց և սկսեց կոչվել Շեդ Էնդ, որտեղ հավաքվում էին Չելսիի ամենահավատարիմ երկրպաագուները, հատկապես 1960-ական, 70-ական և 80-ական թթ.։

Ուշ 1960-ական և վաղ 70-ական թթ., ակումբի ղեկավարությունը որոշեց արդիականացնել Ստեմֆորդ Բրիդջը, դրանից հետո այն կընդուներ մինչև 50,000 հանդիսական։ Վերանորոգումը սկսեց վաղ 1970-ական թթ. Իսթ Սթենդում, բայց աշխատանքը ձգձգվեց մինչև 1990-ական թթ. կեսերը։ Հյուսիսային, հարավային և արևմտյան հատվածները տեղափոխվեցին դաշտին ավելի մոտ, և այս գործընթացը ավարտին հասցվեց 2001 թ.։

Իսթ-Սթենդը

Երբ «Սթեմֆորդ Բրիջը» Քեն Բեյթսի ժամանակաշրջանում վերանորոգվեց, շատ լրացուցիչ կառույցներ նույնպես ավելացվեցին մարզադաշտին, օրինակ՝ երկու հյուրանոց, ճաշարաններ, Չելսի հանրախանութը, այցելուների համար ստեղծված Չելսի Սպորտի Աշխարհ ցուցահանդեսը։ Այս ամենը կատարվեց ավելի շատ հանդիսական ապահովելու համար, սակայն հաջողության չհասավ և 2003 թ. Չելսին գնվեց Աբրամովիչի կողմից։ Շուտով որոշում ընդունվեց փակել Չելսի Գյուղ բրենդը, և ուշադրություն դարձնել Չելսիին, որպես ֆուտբոլային ակումբ։

Ներկայումս դաշտը պատկանում է «Չելսի Պիտչ Օուներզ» կազմակերպությանը, որի բաժնետերերը Չելսիի երկրպագուներն են։ Կազմակերպությունը ստեղծվել է, որպեսզի դաշտը այլևս չվաճառվի գործարարներին։ Ինչպես նաև, եթե Չելսին տեղափոխվի այլ դաշտ, այն այլևս չի կարողանա օգտագործել Չելսի անվանումը։ Չելսիի մարզանքների դաշտը Կոբհեմ Սրեյն է։ Չելսին այստեղ է հաստատվել 2004 թ., այն բանից հետո, երբ նրանց նախկին մարզումների դաշտը՝ «Հարլինգտոնը» գնվեց «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կողմից 2005 թ.։ Նոր դաշտում հարմարանքների ստեղծումը ավարտվեց 2007 թ.։

Ակումբը որոշել է դաշտի տարողությունը մեծացնել մինչև 50,000։ Այն բանի պատճառով, որ դաշտը գտնվում է մեծ մայրուղու վրա, իսկ դիմացը գտնվում են երկու երկաթուղիներ, հանդիսականները կարող են մուտք գործել միայն Ֆուլհեմ փողոցի մուտքով։ Սթեմֆորդ Բրիջն օգտագործվել է այլ սպորտային միջոցառումների համար սկսած 1905 թ.։ Այն ընդունել է Անգլիայի Գավաթի եզրափակիչը 1920-1922 թթ., ինչպես նաև տասը Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչներ (վերջինը 1978 թ.), և երեք Անգլիայի միջազգային հանդիպումներ, վերջինը 1932 թ.։ Իսկ 1905 թ. հոկտեմբերին այն ընդունեց ռեգբիի հանդիպում Օլ Բլաքսի և Միդլի միջև և 1914 թ. բասկետբոլային հանդիպում «Նյու Յորք Հսկաների» և «Չիկագո Ուայթ Սոքսի» միջև հանդիպումը։ Այստեղ նաև անցկացվել է բոքսային հանդիպում աշխարհի թեթևքաշային չեմպիոն Ջիմի Վայլդի և Ջո Կոննի միջև1918, Սթեմֆորդ Բրիջը ընդունել է կրիկետի առաջին միջազգային հանդիպումը, Էսսեքսի և Վեսթ Ինդիսի միջև 1980 թ.։ Այն նաև եղել է տնային մարզադաշտը «Լոնդոն Մոնարխս» ամերիկյան ֆուտբոլի թիմի համար 1997 թ.։

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ