Կիրակի, 14 Օգոստոսի 2016 20:30

Աջակիցները և մրցակիցները

«Չելսին» ունի հինգերորդ ամենաբարձր միջին այցելուների ցուցանիշը անգլիական ֆուտբոլում և շարունակաբար գրավում է 40,000 երկրպագուների «Սթեմֆորդ Բրիջ», նրանք են հինգերորդ լավագույն աջակցություն ունեցող թիմը Պրեմիեր Լիգայում 2009-10 սեզոնում, միջինը՝ 41,423: Չելսիի ավանդական երկրպագուները Մեծ Լոնդոնի շրջանից են, և ընդգրկում է աշխատավոր խավը, ինչպես նաև ունևորների խավը։ Կան նաև շատ անգլիական և միջազգային աջակից-ակումբներ։

Չելսին չունի այնպիսի մրցակիցներ ինչիսին Մերսեյսայդյան Դերբին և Հյուսիս-Լոնդոնյան Դերբին, նրանց Արևմտա-Լոնդոնյան Դերբին ընդդեմ «Ֆուլհեմի» կամ, «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ այնքան էլ ճանաչված չէր այն բանի պատճառով, որ թիմերը գտնվել են տարբեր դիվիզիոններում և հետապնդել են տարբեր նպատակներ։ 2004 թ. «Չելսիի» երկրպագուների շրջանում անցկացվեց հարցում, ըստ որի նրանք համարում են ակումբի գլխավոր մրցակիցները (հերթականությամբ)՝ «Արսենալ», «Տոտենհեմ» և «Մանչեսթեր Յունայթեդ»: Նրանց մրցակցությունը, «Տոտենհեմի» հետ առաջացել է 1967 թ. Անգլիայի Գավաթի Եզրափակչից հետո, որն առաջինն էր երկու լոնդոնյան ակումբների միջև: Գոյություն ունի նաև ուժեղ մրցակցություն «Չելսիի» և «Լիդս Յունայթեդի» միջև, որն առաջացավ 1960-ական և 1970-ական թթ. վիճելի խաղերից հետո, հատկապես 1970 թ. Անգլիայի Գավաթի Եզրափակիչը։ Մրցակացություն կա նաև, «Լիվերպուլի» հետ, հատկապես մի քանի վիճելի խաղերից և ոգի-գոլից (Լուիս Գարսիայի կողմից) հետո, որը «Չելսիին» դուրս թողեց պայքարից Չեմպիոնների Լիգաի 2004-05 սեզոնից։ 1970-ական 1980-ական թթ.հատկապես, «Չելսիի» երկրպագուներն ասոցացվում էին ֆուտբոլային խուլիգանության հետ։

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ