Կիրակի, 14 Օգոստոսի 2016 20:26

Հիմնը եւ խորհրդանիշը

Blue is the Colour երգը (հայերեն՝ Կապույտն է Գույնը) գրվել է 1972 թ.՝ հետագայում դառնալով ակումբի պաշտոնական հիմնը։ Առաջին անգամ կատարվելուց հետո այն գրավեց հինգերորդ տեղը Մեծ Բրիտանիայում։ Հետագայում White is the Colour (հայերեն՝ Սպիտակն է Գույնը) երգը գրվեց և դարձավ կանադական, «Վանկուվեր Ուայտկեպսի» հիմնը։ Այս և «Լիվերպուլի» հիմներն ամենաճանաչվածներն են Անգլիայում:
Թալիսմանը[խմբագրել]

Առյուծ Սթեմֆորդը Մոսկվայում:

Ակումբի պաշտոնական թալիսմանն Առյուծ Սթեմֆորդն է, որն այդպես է կոչվել ի պատիվ Սթեմֆորդ Բրիջի: Այն կրում է այն համազգեստը, որը կրում է թիմը տվյալ սեզոնում: Նրա պարտականությունների մեջ է մտնում երկրպագուներին զվարճացնելը Սթեմֆորդ Բրիջում և հյուրընկալվելիս, ինչես նաև մասնակցությունը ակումբի հաղթանակը տոնելուն:[23][24]: 2005 թ. օգոստոսի 1-ին Չելսիի աշխատակիցները հայտնաբերեցին թալիսմանի՝ առյուծի հագուստի կորուստը։ Ինչպես պարզվեց գողությունը տեղի է ունեցել հուլիսի 23-ին երկու անհայտ անձանց կողմից, որոնց սակայն նկարահանել էր գաղտնի տեսախցիկը։ Շուտով ակումբը հայտարարություն արեց, որտեղ խնդրում էր վերադարձնել հագուստը. Մի քանի տարի առաջ տեղի էր ունեցել նմանատիպ գողություն, մենք խնդրել էինք վերադարձնել հագուստը և այն շուտով բերվեց դարպասների մոտ, մենք հույս ունենք, որ հագուստը դարձյալ ետ կվերադարձվի:[25]


2010 թ. ապրիլի 25-ին Առյուծ Սթեմֆորդը մասնակցեց Լոնդոնյան Մարաթոնին և հավաքեց 10 000 ֆունտ ստերլինգ, որն ուղվեց Օգնել Լոնդոնի Երեխային բարեգործական ֆոնդին։[26]
Համազգեստ[խմբագրել]Ժամանակաշրջան Համազգեստը Հովանավորը
1968/81 Umbro չի եղել
1981/83 Le Coq Sportif
1983/84 Gulf Air
1984/86 չի եղել
1986/87 Chelsea Collection* Grange Farm
Bai Lin Tea
1987/93 Umbro Commodore
1993/94 Amiga
1994/97 Coors
1997/01 Autoglass
2001/05 Fly Emirates
2005/06 Samsung Mobile
2006/08 Adidas
2008-ից Samsung
* Chelsea Collection, համազգեստի ապրանքային նշանը,
որ պատրաստվել է իտալական Simod ընկերության կողմից։Հ[27][28]


«Չելսիի» համազգեստը մշտապես եղել է կապույտ, չնայած սկզբնական տարբերակը ավելի բաց էր քան ներկայինս, և ի տարբերություն այսօրվա տաբատները ճերմակ էին, իսկ գուլպաները մուգ կապույտ։ Բաց կապույտի հեղինակն էր այն ժամանակվա ակումբի նախագահ Իրլ Կադոգանը։ Բաց կապույտ վերնաշապիկները կարճատև կյանք ունեցան, և փոխարինվեցին արիստոկրատ կապույտով 1912 թ։ 1960-ական թթ. Չելսիի մարզիչ Տոմի Դոչերտին դարձյալ փոխեց համազգեստը, անցնելով կապույտ տաբատների (որոնք այդպիսին էլ մնացին) և սպիտակ գուլպաների, հուսալով, որ նոր համազգեստն ավելի արդիական և առանձնացնող կլինի, քանի որ ոչ մի ուրիշ թիմ չէր օգտագործում այդպիսի գունային համադրություն; այս համազգեստն առաջին անգամ հայտնվեց խաղացողների վրա 1964-65 թթ.-ի սեզոնում։ Սպիտակ գուլպաները մշտապես պահպանվել են, չհաշված 1985-ից 1992 թթ., երբ նրանք փոխարինվեցին կապույտով։ «Չելսիի» ավանդական երկրորդ համազգեստը ամբողջությամբ դեղին կամ էլ ամբոջությամբ ճերմակ է՝ կապույտ շերտերով։ Առաջին անգամ սև և սպիտակ շերտերով երկրորդ համազգեստը ներկայացվեց 1960-ական թթ., ներշնչված «Ինտերի» համազգեստով, դարձյալ Դոչեստի առաջարկությամբ։ Մեկ այլ հետաքրքիր համադրություն օգտագործվեց 1980-ական թթ., այն ամբողջությամբ կանաչ էր, մի ուրիշը կարմիր և սպիտակ էր, ներկայացված 90-ականներին թթ.։ «Չելսիի» համազգեստը արտադրվում է Adidas-ի կողմից, պայմանագիրը սկսել է գործել 2006 թ. և կգործի մինչև 2011 թ.։ Անցյալում այն արտադրվել է Umbro (1968-81), Le Koq Sportfit (1981-86), «Չելսիի» հավաքածու (1986-87) և դարձյալ Umbro (1987-2006) ֆիրմաների կողմից։ Չելսիի առաջին համազգեստի հովանավորը եղել է Gulf Air-ը, 1983-84 սեզոնում։ Հետագայում՝ հովանավորվել է Grayng Farmzi, Bajn Li Tey-ի և իտալական ընկերություն «Simod»-ի կողմից, մինչև երկարատև պայմանագիրը համակարգիչ արտադրող Kommodor International-ի հետ 1989 թ.։ Հովանավորվել է նաև Kurz-ի կողմից (1995-97), Autoglass-ի (1997-2001), Fly Emirates-ի (2001-05) կողմից։ Ներկայումս «Չելսիի» համազգեստի հովանավորը Samsung-ն է, ով վերցրեց այդ դերակատարությունը Samsung Moblie-ից 2007-08 թթ.։[29]
Այլ հովանավորներ։ 
Viagogo — Չելսիի խաղերի տոմսերի վերավաճառման պաշտոնական հովանավորը։[30]
EA Sports — ակումբի խաղերի ցուցադրման պաշտոնական հովանավորը։[31].
Dolche & Gabbana — ակումբի պաշտոնական դերձակը։[32]
Laurent Perrier — այս շամպայն արտադրող ընկերությունը պարտավոր է խմիչքով ապահովել տոնակատարությունները նշելու ժամանակ։[33]
188BET — բուքեմեյկերյան ընկերություն։[34]
Thomas Cook Sport — տուրիստական ըներություն[35]
Lucozade Sport — պաշտոնական ըմպելիքը։[36]

 

 
 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ