ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Պրենել Կիմպեմբեն կարող է կարիերան Անգլիայում շարունակել, հաղորդում էLe Parisien-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 21-ամյա ֆրանսիացի պաշտպանին ցանկանում են գնել «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Լիվերպուլը»:
ՊՍԺ-ն պատրաստ է ֆուտբոլիստի աշխատավարձը հասցնել մինչև ամսեկան 100 հազար եվրո, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է 200 հազար ստանալ:
Կիմպեմբեի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. ամռանը: