Կիրակի, 23 Հուլիսի 2017 17:17

Գարի Կեհիլը դարձել է Չելսիի նոր ավագը

Պաշտպան Գարի Կեհիլը կլինի «Չելսիի» ավագը նոր մրցաշրջանում, հայտնել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:

Ինչպես գրում է «Evening Standard»-ը, 31-ամյա ֆուտբոլիստը կդառնա թիմի ավագը Ջոն Թերիի հեռանալուց հետո, որը տեղափոխվել է «Ասթոն Վիլա» և այնտեղ ևս դարձել է ավագ:

Հիշեցնենք` Կեհիլը 2012 թվականի հունվարից է հանդես գալիս լոնդոնյան ակումբի կազմում:

«Չելսիում» մինչ այս անցկացրած 238 խաղում նա 25 գոլի հեղինակ է դարձել:

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ