Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Չելսին» Լոնդոնում ընդունեց «Ռոմային»:
Դաշտի տերերը առաջին կեսում երկու գնդակի առավելություն ստացան Դավիդ Լուիզի և Էդեն Ազարի գոլերի շնորհիվ: Առաջին կեսի վերնամասում Ալեքսանդ Կոլարովը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ երկրորդ կեսում Էդին Ջեկոն դուբլ ձևակերպեց ու առաջ մղեց հռոմեացիներին: Սակայն 75-րդ րոպեին իր երկրորդ գոլը խփեց նաև Ազարը՝ փրկելով թիմին պարտությունից՝ 3-3:
«Չելսին» գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 7 միավորով: «Ռոման» ունի 5 միավոր ու երկրորդ տեղում է:
Չեմպիոնների լիգա. C խումբ.
«Չելսի» - «Ռոմա»
գոլերը՝ Լուիզ 11, Ազար 37, 75 - Կոլարով 40, Ջեկո 64, 70