ԱՊԼ 2019/20 խաղաշրջանի 20-րդ տուրում Չելսին հյուրընկալվելու է Արսենալին։ Շարունակվում է անզիջում պայքարը Անգլիայում, որտեղ այս պահի դրությամբ կա մեկ ֆավորիտ՝ Լիվերպուլը։ Չելսին շարունակում է պայքարը քառյակում տեղ գրավելու համար եւ շարունակում է պահպանել 4-րդ հորիզոնականը։ Արսենալին հաղթելու պարագայում ավելի կամրապնդի այդ դիրքը եւ կփորձի պայքարել 2, 3-րդ տեղերի համար։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 16։30-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։