Չելսին «Էմիրեյթս»-ում կամային հաղթանակ տոնեց Արսենալի նկատմամբ։ Հանդիպման հաշիվը բացեց Օբամեյանգը 13-րդ րոպեին, որից հետո խաղային մեծ առավելություն ուներ Չելսին։ Արսենալը պահպանեց հաղթական հաշիվը մինչ 83-րդ րոպեն։ Առաջին կեսում փոխարինման դուրս եկած Ժորժինյոն օգտվոելով դարպասապահի սխալից հավասարեցրեց հաշիվը իսկ 87-րդ րոպեին Վիլիանի գեղեցիկ փոխանցումից հետո Տամի Աբրահամը հաղթանակ պարգեւեց Չելսիին խփելով իր 12-րդ գոլը Պրեմիեր Լիգայում։