Երկուշաբթի, 13 Մարտի 2017 12:54

«Մանչեսթեր Յունայթեդը» մնացել է առանց հարձակվողի

«Մանչեսթեր Յունայթեդը» կադրային լուրջ խնդիրներ ունի Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի խաղից առաջ:

BBC Sport-ի համաձայն՝ Ժոզե Մոուրինյոյի թիմը մնացել է առանց հարձակվողների: Ուեյն Ռունին ու Անտոնի Մարտիալը վնասվածքներ ունեն, իսկ Մարկուս Ռեշֆորդը չի խաղա մրսածության պատճառով: Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն էլ նախորդ շաբաթ որակազրկվել էր 3 խաղով:

Daily Mail պարբերականը ենթադրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման գծում խաղալու է կամ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, կամ բելգիացի Մարուան Ֆելաինին, կամ անգլիացի Էշլի Յանգը:

Հիշեցնենք, որ ռուսական «Ռոստովի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման գծում Իբրահիմովիչի հետ խաղում էր Հենրիխ Մխիթարյանը, որը դարձավ գոլի հեղինակ:

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա մարտի 13-ին Լոնդոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: Պրեմյեր լիգայի 27-րդ տուրից հետո առաջատար «Չելսին» 17 միավոր առաջ է Ժոզե Մոուրինյոյի թիմից: Ավելի վաղ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» ու «Տոտենհեմը»:

 

 

 

NEWS.am Sport

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ