Դուք այստեղ եք՝ Նորություններ
Այն գնահատվում է 35 մլն ֆունտ ստերլինգ: Ներկա պահին ֆուտբոլիստը գտնվում է Անգլիայի ազգային հավաքականի ճամբարում, որտեղ կարող է բուժզննում անցնել «ազնվականների» համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օքսլեյդ-Չեմբերլենը հրաժարվել է երկարաձգել իր պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ:
Վերջինիս ծառայություններով հետաքրքրված էին նաև «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»:
Մոնակոյում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:
32 թիմերը բաժանվեցին 8 խմբերի: Խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը պայքարը կշարունակեն 1/8 եզրափակչում, երրորդ տեղy զբաղեցրած թիմերը կուղևորվեն Եվրոպայի լիգա:
Մեկնարկում է Պրեմիեր Լիգայի 2017/18 խաղաշրջանը։ Գործող չեմպիոն Չելսին 1-ին տուրում ընդունում է Բերնլիին։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 18:00-ին եւ ուղիղ եթերով կարող եք հետեւել մեր կայքում: Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։
Պաշտպան Գարի Կեհիլը կլինի «Չելսիի» ավագը նոր մրցաշրջանում, հայտնել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:
Ինչպես գրում է «Evening Standard»-ը, 31-ամյա ֆուտբոլիստը կդառնա թիմի ավագը Ջոն Թերիի հեռանալուց հետո, որը տեղափոխվել է «Ասթոն Վիլա» և այնտեղ ևս դարձել է ավագ:
Հիշեցնենք` Կեհիլը 2012 թվականի հունվարից է հանդես գալիս լոնդոնյան ակումբի կազմում:
«Չելսիում» մինչ այս անցկացրած 238 խաղում նա 25 գոլի հեղինակ է դարձել:
Ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել Մորատայի տրանսֆերի առիթով:
«Չելսին» և «Ռեալը» համաձայնեցրել են Ալվարո Մորատայի տրանսֆերի պայմանները: Հիմա ակումբը անձնական պայմանագիրն է համաձայնեցնում Մորատայի հետ, ով մոտ ժամանակներս բուժզննում կանցնի»,- ասվում է «Չելսիի» հայտարարության մեջ:
Լոնդոնի «Չելսին» մեկնել է Չինաստան, որտեղ կշարունակի նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին:
Ասիական շրջագայությանը գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վերցրել է 25 ֆուտբոլիստների, որոնց թվում չեն Նեմանյա Մատիչը, Կուրտ Զուման և Դիեգո Կոստան:
Առաջիկա հանդիպումը «Չելսին» կանցկացնի հուլիսի 22-ին «Արսենալի» հետ:
Հիշեցնենք, որ Մատիչի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ Կոստան կարող է վերադառնալ Մադրիդի «Աթլետիկո»:
«Չելսին» պատրաստվում է հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի շուրջ նոր առաջարկ կատարել «Ռեալին»: «AS»-ը գրում է, որ այն կազմելու է 80 միլիոն եվրո:
Սպասվում է, որ գործարքը կձևակերպվի առաջիկա օրերին: Լոնդոնում 24-ամյա ֆուտբոլիստը տարեկան կստանա 6 միլիոն եվրո: Նրա հետ կկնքվի 4-5 տարվա պայմանագիր:
Ավելի վաղ Մորատային ցանկանում էր հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն անհաջող ընթացած բանակցություններից հետո ձեռք բերեց «Էվերթոնի» ռմբարկու Ռոմելու Լուկակուին:
«Չելսին» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Մոնակոյի» հենակետային կիսապաշտպան Տեմուե Բակայոկոյի տեղափոխության մասին:
22-ամյա ֆրանսիացին լոնդոնցիների հետ 5 տարվա պայմանագիր է կնքել: Նոր թիմում նա հանդես է գալու 14 համարի մարզաշապիկով:
«Շատ ուրախ եմ այստեղ հայտնվելու և այս հիանալի թիմի խաղացողը դառնալու համար: Մեծացել եմ «Չելսիի» հանդիպումները դիտելով: Այս ակումբի հետ պայմանագիր ստորագրելն ինձ համար սովորական երևույթ էր, որովհետև սիրում եմ «Չելսին»: Անհամբերությամբ սպասում եմ մեր ֆանտաստիկ մարզչի ու ֆուտբոլիստների հետ համատեղ աշխատանքին»,- ասել է Բակայոկոն:
Ոչ պաշտոնական տվյալներով ռրանսֆերն արժեցել է 40 միլիոն եվրո:
«Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին դարձել է «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ,- տեղեկացնում է բիրմինգհեմցիների պաշտոնական կայքը:
Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբի հետ 36-ամյա պաշտպանը 1 տարվա պայմանագիր է կնքել:
Նախորդ մրցաշրջանի ընթացքում հայտնի էր դարձել, որ «թոշակառուները» որոշել են նոր համաձայնագիր չստորագրել անգլիացու հետ և նա ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել:
Թերին «Չելսիի» սանն է, որի կազմում հանդես է եկել 15 տարեկանից: 2000 թվականին նա վարձակալությամբ խաղացել է «Նոթինգհեմ Ֆորեսթում»:
«Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը շուտով կհամալրի «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը, հայտնում է The Guardian-ը: Թիմերն արդեն համաձայնեցրել են տրանսֆերի հարցը, որը կկազմի 40 մլն ֆունտ: Սերբ ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբում կվաստակի շաբաթական մոտ 155 հազար ֆունտ: Մոտ օրերս Մատիչը բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի: «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գործարքն իրականացնել մինչև այս շաբաթվա վերջը:
«Չելսին» ձեռք է բերել հոլանդացի հրաշամանուկ Դայշոն Ռեդանին, հաղորդում է հոլանդական Voetbalzone-ը: Անգլիական ակումբը պայմանագիր է կնքել 16-ամյա հարձակվողի հետ, որը «Չելսիին» կմիանա հուլիսի 1-ին: Ամստերդամի «Այաքսի» ակադեմիայի շրջանավարտին ձեռք բերելու ջանք է գործադրել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»:
Դայշոն Ռեդանն արդեն մասնակցել է Հոլանդիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հանդիպումներում՝ խփելով 4 գոլ:
«Յուվենտուսը» պատրաստ է ընդունել «Չելսիի» առաջարկը թիմի պաշտպան Ալեքս Սանդրոյի վերաբերյալ:
«Ազնվականները» դիմել են «ծեր սինյորայի» ղեկավարությանը՝ պաշտպանի տրանսֆերը 70 մլն եվրոյի դիմաց ձեռք բերելու առաջարկով:
Հաղորդվում է, որ թուրինցիները մտադիր են գործարքից ստացված գումարով փորձել ձեռք բերել Մատեո Դարմիանի («Մանչեսթեր Յունայթեդ») կամ Մատիա Դե Շիլյոյի («Միլան») տրանսֆերային իրավունքը:
Հիշեցնենք, որ Ալեքս Սանդրոն ավարտված մրցաշրջանում 43 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: