Դուք այստեղ եք՝ Նորություններ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Չելսին» Լոնդոնում ընդունեց «Ռոմային»:
Դաշտի տերերը առաջին կեսում երկու գնդակի առավելություն ստացան Դավիդ Լուիզի և Էդեն Ազարի գոլերի շնորհիվ: Առաջին կեսի վերնամասում Ալեքսանդ Կոլարովը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ երկրորդ կեսում Էդին Ջեկոն դուբլ ձևակերպեց ու առաջ մղեց հռոմեացիներին: Սակայն 75-րդ րոպեին իր երկրորդ գոլը խփեց նաև Ազարը՝ փրկելով թիմին պարտությունից՝ 3-3:
«Չելսին» գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 7 միավորով: «Ռոման» ունի 5 միավոր ու երկրորդ տեղում է:
Չեմպիոնների լիգա. C խումբ.
«Չելսի» - «Ռոմա»
գոլերը՝ Լուիզ 11, Ազար 37, 75 - Կոլարով 40, Ջեկո 64, 70
Ատլետիկո - Չելսի հանդիպումը ուղիղ եթերում
Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23:45-ին եւ ուղիղ եթերով կարող եք հետեւել մեր կայքում: Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։
Պրեմիեր Լիգայի 2017/18-ի խաղաշրջանի 8-րդ տուրում Չելսին հանդիպելու է Քրիսթալ Փելեսին։ Ազնվականները նախորդ տուրում ցավալի պարտություն կրեցին Ման․ Սիթիից, հնարավորինս շուտ պետք է մոռանալ այդ խաղը եւ հաղթել հաջորդ մրցակիցներին։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 18:00-ին եւ ուղիղ եթերով կարող եք հետեւել մեր կայքում: Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։
Պրեմիեր Լիգայի 2017/18-ի խաղաշրջանի 7-րդ տուրում Չելսին ընդունելու է Ման․ Սիթիին։ Ազնվականները վստահորեն առաջ են գնում եւ վաստակած 13 միավորով ընթանում են 3 տեղով շարունակելով 3 միավորով զիջել Մանչեսթերյան 2 ակումբներին, այնպես որ ամեն խաղ ոսկու գին ունի։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 20:30-ին եւ ուղիղ եթերով կարող եք հետեւել մեր կայքում: Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։
Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալվարո Մորատան խոսել է Անգլիայի Սուպերգավաթի համար «Արսենալի» հետ խաղում չիրացրած 11 մետրանոցի մասին:
Այդ ժամանակ իսպանացին հաջող չէր հարվածել, իսկ «ազնվականները» պարտություն էին կրել:
«Չիրացրած 11 մետրանոցից հետո ինձ չափազանց վատ էի զգում: Դրան հաջորդող երկու հանդիպումները շատ բարդ ստացվեցին: Կինս նույնիսկ ցանկանում էր ինձ տնից դուրս հանել:
Սակայն պետք է պահպանել հանգստությունը: Լավ արդյունք են ցուցադրում, և դա ամենակարևորն է: Այժմ ամեն ինչ լավ է»,- Մորատայի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
Պրեմիեր Լիգայի 2017/18-ի խաղաշրջանի 6-րդ տուրում Չելսին հյուրընկալվելու է Սթոք Սիթիին։ Ազնվականները այս պահին ընթանում են 3 տեղով եւ 3 միավորով զիջում են Մանչեսթերյան 2 ակումբներին, այնպես որ ամեն խաղում հնարավոր է բարձրանալ առաջին հորիզոնական։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 18:00-ին եւ ուղիղ եթերով կարող եք հետեւել մեր կայքում: Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։
Ամերիկյան Bleacher Report կայքը կազմել է վերջին տարրիներին Լոնդոնի «Չելսի»-ից հեռացած խաղացողների խորհրդանշական թիմը, որն ունի հետևյալ տեսքը.
Պրեմիեր Լիգայի 2017/18-ի խաղաշրջանի 5-րդ տուրում Չելսին ընդունելու է Արսենալին։ Անհաջող մեկնարկից հետո Չելսին 3 անընդմեջ հաղթանակ տոնեց Տոտենհեմի, Էվերթոնի եւ Լեսթերի նկատմամբ եւ այսօր հերթը Արսենալինն է, որը խլեց մեզանից Անգլիայի գավաթը եւ Սուպեր գավաթը։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 16:30-ին եւ ուղիղ եթերով կարող եք հետեւել մեր կայքում: Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։
Պրեմիեր Լիգայի 2017/18-ի խաղաշրջանի 4-րդ տուրում Չելսին հյուրընկալվելու է Լեսթերին։ Կամաց-կամաց "Ազնվականները" ձեռք են բերում լավ մարզավիճակ, այնպես որ սպասում ենք հաղթանակի։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 18:00-ին եւ ուղիղ եթերով կարող եք հետեւել մեր կայքում: Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։
«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան երեք ամիս Բրազիլիայում անցկացնելուց հետո վերադարձել է Լոնդոն, հաղորդում է dailymail-ը:
28-ամյա ֆուտբոլիստը հույս ուներ ամռանը տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո», սակայն ակումբները համաձայնության չհասան: «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի ցանկանում Դիեգո Կոստային տեսնել իր ղեկավարած թիմում եւ նրան ուղարկել է պահեստային թիմ:
Դիեգո Կոստան ընդգրկված է Անգլիայի Պրեմյեր լիգայի համար ներկայացրած հայտացուցակում, սակայն բացակայում է Չեմպիոնների լիգայից: