Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017 17:43

Չելսին համաձայնեցրել է Արսենալի հետ Օքսլեյդ-Չեմբերլենի տեղափոխությունը

«Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն:
Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, ակումբները համաձայնեցրել են 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության փոխհատուցման արժեքը: 

Այն գնահատվում է 35 մլն ֆունտ ստերլինգ: Ներկա պահին ֆուտբոլիստը գտնվում է Անգլիայի ազգային հավաքականի ճամբարում, որտեղ կարող է բուժզննում անցնել «ազնվականների» համար: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օքսլեյդ-Չեմբերլենը հրաժարվել է երկարաձգել իր պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ:

Վերջինիս ծառայություններով հետաքրքրված էին նաև «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»:

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ