Շաբաթ, 18 Հուլիսի 2020 11:03

Հավերցը կատարեց իր վերջնական ընտրությունը

«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցի ապագայի հարցը, կարծես, ուրվագծվում է:
Ինչպես տեղեկացնում է Kicker պարբերականը, 21-ամյա կիսապաշտպանը կատարել է իր վերջնական ընտրությունը. չնայած «Ռեալի», «Բավարիայի», «Բարսելոնայի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությանը՝ Հավերցը որոշում է կայացրել տեղափոխվել «Չելսի»:
Նշվում է, որ ցանկացած դեպքում «Բայերը» չի պատրաստվում նվազեցնել ֆուտբոլիստի արժեքը, որին գնահատում է 100 միլիոն եվրո: «Չելսիի» համար դա չափազանց մեծ գումար է՝ հաշվի առնելով, որ լոնդոնցիներն արդեն իրականացրել են Տիմո Վերների և Հակիզ Զիեշի տրանսֆերները. այս երկուսի համար նրանք վճարել են 93 միլիոն եվրո:

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ