Շաբաթ, 24 Դեկտեմբերի 2016 17:45

Պաշտոնական. «Օսկարը» կարիերան կշարունակի Չինաստանում

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Օսկարը կարիերան կշարունակի չինական «Շանհայ ՍԻՊԳ» թիմում, կողմերն ընդհանուր հայտարարի են եկել: Այս մասին պաշտոնապես հայտարարել է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:

Բրազիլացին նոր ակումբին կմիանա հունվարին: Նշվում էր, որ չինական կողմը պատրաստ է Օսկարի տրանսֆերի համար վճարել 70 միլիոն եվրո:

Օսկարը հանդեր էր գալիս «Չելսիում» 2012 թվականից:  Նշենք, որ Օսկարը «Չելսիում» անցկացրել է 203 հանդիպում խփելով 38 գնդակ:

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ