Երկուշաբթի, 03 Հուլիսի 2017 17:16

Պաշտոնական. Ջոն Թերին նոր թիմ ունի (լուսանկար)

«Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին դարձել է «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ,- տեղեկացնում է բիրմինգհեմցիների պաշտոնական կայքը:

Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբի հետ 36-ամյա պաշտպանը 1 տարվա պայմանագիր է կնքել:

Նախորդ մրցաշրջանի ընթացքում հայտնի էր դարձել, որ «թոշակառուները» որոշել են նոր համաձայնագիր չստորագրել անգլիացու հետ և նա ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել:

Թերին «Չելսիի» սանն է, որի կազմում հանդես է եկել 15 տարեկանից: 2000 թվականին նա վարձակալությամբ խաղացել է «Նոթինգհեմ Ֆորեսթում»:

 

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ