Կիրակի, 16 Հուլիսի 2017 17:35

Պաշտոնական. Տեմուե Բակայոկոն տեղափոխվեց «Չելսի» (լուսանկար)

«Չելսին» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Մոնակոյի» հենակետային կիսապաշտպան Տեմուե Բակայոկոյի տեղափոխության մասին: 

22-ամյա ֆրանսիացին լոնդոնցիների հետ 5 տարվա պայմանագիր է կնքել: Նոր թիմում նա հանդես է գալու 14 համարի մարզաշապիկով:

«Շատ ուրախ եմ այստեղ հայտնվելու և այս հիանալի թիմի խաղացողը դառնալու համար: Մեծացել եմ «Չելսիի» հանդիպումները դիտելով: Այս ակումբի հետ պայմանագիր ստորագրելն ինձ համար սովորական երևույթ էր, որովհետև սիրում եմ «Չելսին»: Անհամբերությամբ սպասում եմ մեր ֆանտաստիկ մարզչի ու ֆուտբոլիստների հետ համատեղ աշխատանքին»,- ասել է Բակայոկոն:

Ոչ պաշտոնական տվյալներով ռրանսֆերն արժեցել է 40 միլիոն եվրո:

 

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ