Երեքշաբթի, 16 Օգոստոսի 2016 18:12

«Չելսին» ցանկանում է ձեռք բերել Խամեսին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել «Չելսիում», հաղորդում է «Sport.es»-ը։

Աղբյուրի տեղեկություններով, այս ամռանը լոնդոնյան ակումբը տրանսֆերների համար նախատեսել է ծախսել 150 միլիոն եվրո, որից 90 միլիոնը «ազնվականները» պատրաստ են տրամադրել «Ռեալի» 25-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելուն։ Խամեսի համար պայքարում «Չելսիի» հետ մրցակցում է «Արսենալը»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոդրիգեսի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Թուրինի «Յուվենտուսը»։

Իսպանիայի նախորդ առաջնությունում Խամեսը Ռոդրիգեսը մասնակցել է 26 հանդիպման, խփել 7 գոլ։

Աղբյուր՝ Times.am

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ