Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 20:46

«Չելսի» ու «Ռոմա» մարտական ոչ-ոքի

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Չելսին» Լոնդոնում ընդունեց «Ռոմային»:

Դաշտի տերերը առաջին կեսում երկու գնդակի առավելություն ստացան Դավիդ Լուիզի և Էդեն Ազարի գոլերի շնորհիվ: Առաջին կեսի վերնամասում Ալեքսանդ Կոլարովը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ երկրորդ կեսում Էդին Ջեկոն դուբլ ձևակերպեց ու առաջ մղեց հռոմեացիներին: Սակայն 75-րդ րոպեին իր երկրորդ գոլը խփեց նաև Ազարը՝ փրկելով թիմին պարտությունից՝ 3-3:

«Չելսին» գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 7 միավորով: «Ռոման» ունի 5 միավոր ու երկրորդ տեղում է:

 

Չեմպիոնների լիգա. C խումբ.

«Չելսի» - «Ռոմա»

գոլերը՝ Լուիզ 11, Ազար 37, 75 - Կոլարով 40, Ջեկո 64, 70

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ