Շաբաթ, 02 Դեկտեմբերի 2017 15:31

Չելսին վստահ հաղթանակ տարավ Նյուքասլի հետ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Նյուքասլին»: 

Հանդիպումն ավարտվեց լոնդոնցիների հաղթանակով՝ 3:1 հաշվով: Առաջինը հաշիվը բացեցին հյուրերը: 12-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գեյլը: «Ազնվականներն» արդեն առաջին խաղակեսում առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկան Էդեն Ազարը և Ալվարո Մորատան: Երկրորդ կեսում բելգիացի հարձակվողը ևս մեկ գոլ հեղինակեց՝ հաշիվը դարձնելով 3:1:

Այս խաղից հետո Անտոնիո Կոնտեի ֆուտբոլիստները վաստակեցին 32 միավոր և հավասարվեցին երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդին», որն իր հանդիպումը կանցկացնի ավելի ուշ: «Նյուքասլը» 15 միավորով 12-րդն է:

«Չելսի»-«Նյուքասլ»՝ 3:1

Գոլերը՝ Ազար (21,74), Մորատա (33) - Գեյլ (12)

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ