Ուրբաթ, 25 Հունվարի 2019 09:26

Չելսին կամային հաղթանակ տոնեց լիգայի գավաթի կիսաեզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի լիգայի գավաթի 2018/19 մրցաշրջանի 1/2-ի Չելսին - Տոտենհեմ պատասխան խաղում մեր թիմը կամային հաղթանակ տոնեց։ Առաջին խաղում Չելսին պարտվել էր 0։1 հաշվով։ Պատասխան խաղը մեկնարկեց Չելսիի գրոհների տարափով ինչը եւ հաջողություն բերեց։ Նախ անդրադարձից հետո Կանտեն մոտ 20 մետրից թնդանոթային կրակոցով բացեց հաշիվը այնուհետեւ առաջին խաղակեսի վերջնամասում Ազարը կրկնապատկեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսը նույնպես անմասն չեին վտանգավոր պահերով, վտանգավոր մի քանի պահ էլ ստեղծեցին Տոտենհեմի ֆուտբոլիստները որոնցից մեկում Լորյենտեն գրավեց Չելսիի դարպասը։ Ընդհանուր 2։2 հաշվի պարագայում թիմերը պետք է վիճարկեին հաղթողին 11-ոց հարվածաշարով, որտեղ եւ ավելի հաջողակ գտնվեցին Չելսիի ֆուտբոլիստները հաղթելով 4։2 հաշվով։ Չելսին դուրս եկավ եզրափակիչ որտեղ Փետրվարի 24-ին կմրցի Ման․ Սիթիի հետ։

Դիտեք տեսանյութը եւ վերհիշեք հետաքրքիր եւ հուզիչ պահերը։


 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ