Կիրակի, 31 Մարտի 2019 17:46

Չելսիին 7 րոպե պահանջվեց հաղթանակ կորզելու համար․ Տեսանյութ

ԱՊԼ 2018/19 խաղաշրջանի 32-րդ տուրում Չելսին մրցակցի հարկի կամային հաղթանակ տոնեց։ 2-րդ խաղակեսի մեկնարկում Քարդիֆը բացեց խաղի հաշիվը, գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Կամարասան։ Մինչեւ 83-րդ րոպեն Չելսին չեր կարողանում հավասարեցնել հաշիվը, բայց 84-րդ րոպեին խաղից դուրս վիճակից Ասպիլիկուետան հավասարեցրեց հաշիվը եւ մրցավարը գոլը հաշվեց։ Իսկ արդեն ավելացրած 1-ին րոպեին փոխարինման դուրս եկած Լոֆտուս-Չիկը կրկնապատկեց հաշիվը եւ հաղթանակ պարգեւեց Չելսիին։

 

Գոլեր՝ Կամարասա 46' , Ասպիլիկուետա 84', Լոֆտուս-Չիկ 90+1'

 

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ