Կիրակի, 06 Հոկտեմբերի 2019 18:13

Չելսին փայլուն հաղթանակ տոնեց Սաութհեմփթոնում․ Տեսանյութ

ԱՊԼ 2019/20 8-րդ տուրում Չելսին հյուընկալվել էր Սաութհեմփթոնում։ Խաղի մեկնարկում ակտիվ էին դաշտի տերերը, բայց շատ շուտ Չելսին ցույց տվեց թե ինչի համար է ժամանել Սենտ Մերիս մարզադաշտ՝ Աբրահամը բացեց խաղի հաշիվը 17-րդ րոպեին իսկ 7 րոպե անց Մաունտը այն կրկնապատկեց։ Չնայած նրան, որ Ինգսը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը Չելսին չկորցրեց իրեն եւ խաղի ավարտեց 5 րոպե առաջ Կանտեն անդրադարձի օգնությամբ հաշիվը դարձրեց 1։3։

2-րդ խաղակեսում 2 թիմերն էլ ունեցան որոշակի պահեր, սակայն 4-րդ գոլը գրանցվեց միայն 89-րդ րոպեին փոխարինման մտած Պուլիշիչի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ կրիկին խաղադաշտ դուրս եկած Բաչուային։ Եւ այսպես 1։4 եւ Չելսին 14 միավորով հանգրվանեց 5-րդ հորիզոնականում։ 

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ