Չորեքշաբթի, 06 Նոյեմբերի 2019 06:59

Սթեմֆորդի ճակատամարտը՝ Չելսի - Այաքս 4:4. Տեսանյութ

Երեկ «Սթեմֆորդ Բրիդջում» իսկական ճակատամարտ տեղի ունեցավ Չելսիի եւ Այաքսի միջեւ։ Խաղն ավարտվեց մարտական 4-4 հաշվով։

2-րդ րոպեին Տեմի Աբրահամը գրավեց սեփական դարպասը՝ առաջ մղելով հյուրերին, բայց 5-րդ րոպեին Ժորժինյոն հավասարեցրեց հաշիվը՝ հաջող իրացնելով 11 մետրանոցը։ 20-րդ րոպեին Կվինսի Պրոմեսը կրկին առաջ մղեց ամստերդամցիներին, իսկ 35-րդ րոպեին Հակիմ Զիեշը տուգանայինից ֆանտաստիկ հարված կատարեց, գնդակն անդրադարձավ դարպասապահ Կեպայի գլխից ու գոլ գրանվեց։ «Ակաքսը» դրանով չբավարարվեց և 55-րդ րոպեին Դոնի վան դե Բեկը կարողացավ խփել իր թիմի 4-րդ գոլը՝ հաշիվը խոշոր դարձնելով։ 63-րդ րոպեին Սեզար Ասպիլիկուետան կարողացավ մեկ գոլ հետ բերել, իսկ 68 և 69-րդ րոպեներին մեկական դեղին քարտ ստացան Դեյլի Բլինդն ու Ջոյել Վելտմանը, որը նրանց համար երկրորդն էր և հյուրերը մնացին 9 հոգով, իսկ Ժորժինյոն կրկին գոլ խփեց 11 մետրանոցից և դուբլ ձևակերպեց։ 74-րդ րոպեին էլ Ռիս Ջեյմսը միավոր փրկեց լոնդոնցիների համար։

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ