Շաբաթ, 26 Նոյեմբերի 2016 19:28

Չելսին շարունակում է գլխավորել առաջնությունը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր «Տոտտենհեմին»։

Լոնդոնյան դերբիում ավելի ուժեղ գտնվեցին դաշտի տերերը, ովքեր 2-1 հաշվով կամային հաղթանակ տարան։ Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Քրիստիան Էրիկսենը։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին Պեդրոն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 51-րդ րոպեին Վիկտոր Մոզեսը խփեց «կապույտների» հաղթական գոլը։

Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի թիմը՝ վաստակած 31 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։

 

Գոլեր․ Էրիկսեն՝ 11ր, Պեդրո՝ 45ր, Մոզես՝ 51ր։

 

 

Աղբյուր՝ PremierLeague.am

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ