Երկուշաբթի, 26 Դեկտեմբերի 2016 18:15

«Չելսի» 3-0 «Բորնմուտ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում առաջատար «Չելսին» ընդունել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։

Անհավանական մարզավիճակում գտնվող «ազնվականները» շարունակեցին իրենց հաղթարշավը՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով հյուրերի դարպասը։

Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Պեդրոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Էդեն Ազարը։ Այսպիսով «Չելսին» տոնեց իր 12-րդ անընդմեջ հաղթանակը եւ վաստակած 46 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել աղյուսակը։

 

Գոլեր․ Պեդրո՝ 24ր, 90+3ր, Ազար՝ 49ր (11մ):

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ