Երկուշաբթի, 08 Մայիսի 2017 18:27

Հայտնի է ԶԼՄ-ների վարկածով ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի անունը

Անգլիայի մարզական լրագրողների միությունը ամփոփել է Պրեմիեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ լավագույնի կոչմանն է արժանացել «Չելսի»-ի կիսապաշտպան Ն'Գոլո Կանտեն: 

2-րդ հորիզոնականն է զբաղեցրել «ազնվականներ»-ի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Էդեն Ազարը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Տոտենհեմ»-ի 21-ամյա կիսապաշտպան Դելե Ալին:

«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին: ««Չելսի»-ում, ինչպես նաև ԱՊԼ-ում, խաղում են մի շարք մեծ ֆուտբոլիստներ: Հպարտ եմ, որ մարզական լրագրողների միությունը ընտրել է ինձ»,- նշել է ֆրանսիացին մրցանակը ստանալուց հետո:

Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն մասնակցել է ԱՊԼ-ի 33 խաղի՝ դառնալով 1-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ