Չորեքշաբթի, 24 Մայիսի 2017 16:14

«Չելսին» չեղարկել է չեմպիոնական շքերթը

Լոնդոնի «Չելսին» «Մանչեսթեր Արենայում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը հարգելով չեղարկել է մայիսի 28-ին նախատեսված չեմպիոնական շքերթը, հաղորդում է Sky Sports-ը:

Բացի այդ, մայիսի 27-ին Անգլիայի գավաթի եզրափակչում «Չելսիի» և «Արսենալի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան սև թևկապներով:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին «Մանչեսթեր Արենայում» կայացած համերգի վերջում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել են ամենաքիչը 22 հոգի:

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ