ԱՊԼ 2020/21 խաղաշրջանի 19-րդ տուրում Չելսին հյուրընկալվելու է Ֆուլհեմին։ Վերջին ձախողումների ֆոնին Չելսին պետք է փորձի հաղթել ետնապահներից մեկին եւ փոքրինչ բարելավի մրցաշարային աղյուսակում իր դիրքը։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 21։30-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

ԱՊԼ 2020/21 խաղաշրջանի 3-րդ տուրում Չելսին հյուրընկալվելու է Վեստ Բրոմովիչին։ Չելսին նախորդ տուրում ցավալի պարտություն կրեց գործող չեմպիոնից եւ այս պահին ունի 3 միավոր։ Գավաթի խաղում Չելսին թեւ ջախջախեց բավական թույլ մրցակցին, սակայն այդ խաղը կարեւոր էր նրանով, որ թիմի նոր կազմը մարզավիճակ եւ խաղային փորձ ձեռք բերեց։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 20։30-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

ԱՊԼ 2020/21 խաղաշրջանի 2-րդ տուրում Չելսին ընդունելու է Լիվերպուլին։ Չելսին առաջնությունը մեկնարկեց վստահ հաղթանակով։ Այսօր դաշտում լուրջ մրցակցություն է սպասվում եւ նոր թիմի առաջին լուրջ փորձությունը։ Ըստ նախնական տվյալների թիմի նորեկներից 3-ը՝ Զիյեխը, Չիլուելը, Սիլվան  չեն մասնակցելու խաղին վնասվասծքի պատճառով, խաղին չի մասնակցելու նաեւ Պուլիշիչը։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 19։30-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2020 17:10

ԱՊԼ 2020/21 1-ին տուր. Բրայթոն - Չելսի․ Ուղիղ

ԱՊԼ 2020/21 խաղաշրջանի առաջին տուրում Չելսին հյուրընկալվելու է Բրայթոնին։ Ուշացումով բայց մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր Լիգան։ Չելսին իր թարմացված եւ հզոր կազմով այսօր պետք է ցուցադրի իր խաղը հուսանք առաջնությունը կմեկնարկենք հաղթանակով։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23։15-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

ՉԼ․ 1/8 եզրափակիչում Չելսին հյուրընկալվելու է Մյունխենի Բավարիային։ Առաջին խաղը կայացավ դեռ փետրվար ամսին եւ այն ժամանակ Չելսին պարտվեց 0։3 հաշվով։ Այսօր միայն հրաշքը կարող է փրկել առաջատար խաղացողների բացակայության պայմաններում։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23։00-ին, ուղիղ հեռարձակումը կմիանա մեկնարիկ 10 րոպե առաջ։

Այսօր Անգլիայի Գավաթի․ 2019/20 խաղաշրջանի եզրափակիչում Չելսին կմրցի Արսենալի հետ։ Սա կարող է լինել Ֆրենկ Լեմպարդի առաջին տիտղոսը այս դժվար եւ փորձություններով լի մրցաշրջանում Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 20։30-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

ԱՊԼ 2019/20 խաղաշրջանի վերջին տուրում Չելսին ընդունելու է Վուլվսին։ Թեժ պայքար է գնում քառյակում տեղ գտնելու եւ Երվրոպայի լիգայիում խաղալու համար։ Չելսին եւ Ման․ Յունայթեդը վաստակել են 63-ական միավոր իսկ Լեսթերը ունի 62-ը եւ ընթանում է 5-րդ հորիզոնականով։ Այսօր շատ թեժ է լինելու, քանզի Վուլվսը պայքարում է Եվրոպա Լիգայում խաղալու համար, ում կրնկակոխ հետապնդում է թափ հավաքած Տոտենհեմը իսկ Լեսթերը մրցելու է Ման․ Յունայթեդի հետ եւ ձգտելու է նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Չելսիին այսօր առնվազն անհրաժեշտ է ոչ-ոքի խաղալ եւ մենք կունենանք Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։ Պրեմիեր Լիգայի այս տուրի բոլոր խաղերը մեկնարկելու են Երեւանի ժամանակով 19։00-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

ԱՊԼ 2019/20 խաղաշրջանի նախավերջին տուրում Չելսին հյուրընկալվելու է առաջատարին։ Առաջնություն ավարտից 2 տուր առաջ Չելսին զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը եւ այդ դիրքը պահպանելու համար առնվազն պետք է այսօր գոնե ոչ ոքի խաղալ Լիվերպուլի հետ։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23։15-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

Անգլիայի Գավաթ․ 2019/20 1/2-ում Չելսին հյուրընկալվելու է Ման․ Յունայթեդին։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 21։00-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցի ապագայի հարցը, կարծես, ուրվագծվում է:
Ինչպես տեղեկացնում է Kicker պարբերականը, 21-ամյա կիսապաշտպանը կատարել է իր վերջնական ընտրությունը. չնայած «Ռեալի», «Բավարիայի», «Բարսելոնայի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությանը՝ Հավերցը որոշում է կայացրել տեղափոխվել «Չելսի»:
Նշվում է, որ ցանկացած դեպքում «Բայերը» չի պատրաստվում նվազեցնել ֆուտբոլիստի արժեքը, որին գնահատում է 100 միլիոն եվրո: «Չելսիի» համար դա չափազանց մեծ գումար է՝ հաշվի առնելով, որ լոնդոնցիներն արդեն իրականացրել են Տիմո Վերների և Հակիզ Զիեշի տրանսֆերները. այս երկուսի համար նրանք վճարել են 93 միլիոն եվրո:

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ