ԱՊԼ 2019/20 խաղաշրջանի 31-րդ տուրում Չելսին ընդունելու է Ման․ Սիթիին։ Առաջնությունը վերսկսվում է եւ Չելսին արդեն կարողացավ հաղթել Ասթոն Վիլլային։ Այսօրվա մրցակիցը ավելի զորեղ է եւ շատ լավ է մեկնարկել։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23։15-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

ԱՊԼ 2019/20 խաղաշրջանի 29-րդ տուրում Չելսին ընդունելու է Էվերթոնին։ Առաջնությունը մոտենում է ավարտին եւ ամեն մի վաստակած միավորը կարեւոր է քառյակում տեղ զբաղեցնելու համար, այնպես որ Չելսին պետք է ամեն ինչ անի հաղթելու Անչելոտիի սաներին։  Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 18։00-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

Չորեքշաբթի, 01 Հունվարի 2020 12:22

ԱՊԼ 2019/20 21-րդ տուր. Բրայթոն - Չելսի․ Ուղիղ

ԱՊԼ 2019/20 խաղաշրջանի 21-րդ տուրում Չելսին հյուրընկալվելու է Բրայթոնին։ Նախորդ տուրում Չելսին կամային հաղթանակ տոնեց Արսենալի նկատմամբ եւ այսօր ոգեւորված փորձելու է հաղթել Բրայթոնին։  Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 16։30-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

Չելսին «Էմիրեյթս»-ում կամային հաղթանակ տոնեց Արսենալի նկատմամբ։ Հանդիպման հաշիվը բացեց Օբամեյանգը 13-րդ րոպեին, որից հետո խաղային մեծ առավելություն ուներ Չելսին։ Արսենալը պահպանեց հաղթական հաշիվը մինչ 83-րդ րոպեն։ Առաջին կեսում փոխարինման դուրս եկած Ժորժինյոն օգտվոելով դարպասապահի սխալից հավասարեցրեց հաշիվը իսկ 87-րդ րոպեին Վիլիանի գեղեցիկ փոխանցումից հետո Տամի Աբրահամը հաղթանակ պարգեւեց Չելսիին խփելով իր 12-րդ գոլը Պրեմիեր Լիգայում։


ԱՊԼ 2019/20 խաղաշրջանի 20-րդ տուրում Չելսին հյուրընկալվելու է Արսենալին։ Շարունակվում է անզիջում պայքարը Անգլիայում, որտեղ այս պահի դրությամբ կա մեկ ֆավորիտ՝ Լիվերպուլը։ Չելսին շարունակում է պայքարը քառյակում տեղ գրավելու համար եւ շարունակում է պահպանել 4-րդ հորիզոնականը։ Արսենալին հաղթելու պարագայում ավելի կամրապնդի այդ դիրքը եւ կփորձի պայքարել 2, 3-րդ տեղերի համար։  Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 16։30-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

ԱՊԼ 2019/20 խաղաշրջանի 12-րդ տուրում Չելսին ընդունելու է Քրիսթալ Փելեսին։ Չեմպոնների լիգայում Այաքսի հետ դրամատիկ խաղից հետո Չելսին շարունակում է պայքարը Պրեմիեր Լիգայում որտեղ 5 անընդմեջ հաղթանակների շարք ունի։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 16։30-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

Երեկ «Սթեմֆորդ Բրիդջում» իսկական ճակատամարտ տեղի ունեցավ Չելսիի եւ Այաքսի միջեւ։ Խաղն ավարտվեց մարտական 4-4 հաշվով։

2-րդ րոպեին Տեմի Աբրահամը գրավեց սեփական դարպասը՝ առաջ մղելով հյուրերին, բայց 5-րդ րոպեին Ժորժինյոն հավասարեցրեց հաշիվը՝ հաջող իրացնելով 11 մետրանոցը։ 20-րդ րոպեին Կվինսի Պրոմեսը կրկին առաջ մղեց ամստերդամցիներին, իսկ 35-րդ րոպեին Հակիմ Զիեշը տուգանայինից ֆանտաստիկ հարված կատարեց, գնդակն անդրադարձավ դարպասապահ Կեպայի գլխից ու գոլ գրանվեց։ «Ակաքսը» դրանով չբավարարվեց և 55-րդ րոպեին Դոնի վան դե Բեկը կարողացավ խփել իր թիմի 4-րդ գոլը՝ հաշիվը խոշոր դարձնելով։ 63-րդ րոպեին Սեզար Ասպիլիկուետան կարողացավ մեկ գոլ հետ բերել, իսկ 68 և 69-րդ րոպեներին մեկական դեղին քարտ ստացան Դեյլի Բլինդն ու Ջոյել Վելտմանը, որը նրանց համար երկրորդն էր և հյուրերը մնացին 9 հոգով, իսկ Ժորժինյոն կրկին գոլ խփեց 11 մետրանոցից և դուբլ ձևակերպեց։ 74-րդ րոպեին էլ Ռիս Ջեյմսը միավոր փրկեց լոնդոնցիների համար։

Անգլիայի լիգայի գավաթի 2019/20 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում այսօր կհանդիպեն Չելսին եւ Ման․ Յունայթեդը։ Լեմպարդի Չելսին շարունակում է թափ հավաքել եւ հետզհետե ավելի գեղեցիկ խաղ է ցույց տալիս։ Չելսին շարունակում է պայքարել միանգամից 4 մրցաշարերում, այդ թվում Լիգայի գավաթում եւ դրանք բոլորն է կարեւոր է նման երիտասարդ թիմի համար։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 00։05-ին եւ ուղիղ եթերով կարող եք հետեւել մեր կայքում: Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

ԱՊԼ 2019/20 խաղաշրջանի 9-րդ տուրում Չելսին ընդունելու է Նյուքասլին։ Միջազգային խաղերի դադարից հետո վերսկսվում է Անգլիայի Պրեմիեր լիգան։ Չելսին բարելավել է իր դիրքը աղյուսակում եւ այս պահին գտնվում է 5-րդ հորիզոնականում եւ հաղթելու դեպքում կարող է բարձրանալ ընդհուպ մինչեւ 2-րդ հորիզոնական եթե իհարկե մրցակիցները պարտվեն։։ Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 18։00-ին։ Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

ԱՊԼ 2019/20 8-րդ տուրում Չելսին հյուընկալվել էր Սաութհեմփթոնում։ Խաղի մեկնարկում ակտիվ էին դաշտի տերերը, բայց շատ շուտ Չելսին ցույց տվեց թե ինչի համար է ժամանել Սենտ Մերիս մարզադաշտ՝ Աբրահամը բացեց խաղի հաշիվը 17-րդ րոպեին իսկ 7 րոպե անց Մաունտը այն կրկնապատկեց։ Չնայած նրան, որ Ինգսը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը Չելսին չկորցրեց իրեն եւ խաղի ավարտեց 5 րոպե առաջ Կանտեն անդրադարձի օգնությամբ հաշիվը դարձրեց 1։3։

2-րդ խաղակեսում 2 թիմերն էլ ունեցան որոշակի պահեր, սակայն 4-րդ գոլը գրանցվեց միայն 89-րդ րոպեին փոխարինման մտած Պուլիշիչի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ կրիկին խաղադաշտ դուրս եկած Բաչուային։ Եւ այսպես 1։4 եւ Չելսին 14 միավորով հանգրվանեց 5-րդ հորիզոնականում։ 

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ