«Չելսին» մոտ է «Մոնակոյի» հենակետային կիսապաշտպան Տեմուե Բակայոկոյին ձեռք բերելուն:

«The Telegraph»-ը հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի համար «ազնվականները» 40 միլիոն եվրո են վճարելու: Սպասվում է, որ առաջիկա օրերին ֆրանսիացին կմեկնի Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի։

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Բակայոկոն մասնակցել է 32 խաղի, դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մրցաշրջանի ավարտից հետո իր հանգիստն անցկացնում է ընտանիքի հետ:

Մասնագետը կնոջ`  Էլիզաբեթի և դստրերի հետ հանգիստն անցկացնում է Իտալիայում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

 

Footyheadlines.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Չելսիի» 2017/18թթ. մրցաշրջանի տնային խաղաշապիկը:

Հիշեցնենք, որ այսուհետ «ազնվականները» հանդես կգան «Nike» ընկերության կողմից արտադրված խաղաշապիկներով:

 

Լոնդոնի «Չելսիի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը ոտնաթաթի վիրահատության է ենթարկվել,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ բելգիացի կիսապաշտպանը շարք կվերադառնա երեք ամիս անց: 

«Վիրահատությունը բարեհաջող է անցել: Կվերադառնամ ավելի ուժեղ: Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է Ազարը թվիթերյան իր միկրոբլոգում:

Չելսին հաղթելով առաջնությունը չի սահմանափակվելու եւ փորձելու է նվաճել նաեւ Անգլիայի գավաթը։ Շատ դժվար դիմակայություն է սպասվում, բայց Չելսին ապացուցել է, որ կարող է հաղթել ցանկացած մրցակցի։  Խաղը մեկնարկելու Երեւանի ժամանակով 20:30-ին եւ կարող եք ուղիղ եթերում հետեւել մեր կայքում:

 

Լոնդոնի «Չելսին» «Մանչեսթեր Արենայում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը հարգելով չեղարկել է մայիսի 28-ին նախատեսված չեմպիոնական շքերթը, հաղորդում է Sky Sports-ը:

Բացի այդ, մայիսի 27-ին Անգլիայի գավաթի եզրափակչում «Չելսիի» և «Արսենալի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան սև թևկապներով:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին «Մանչեսթեր Արենայում» կայացած համերգի վերջում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել են ամենաքիչը 22 հոգի:

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում Չելսին հյուրընկալվելու է Վեստ Բրոմին եւ հաղթելու դեպքում 2 տուր առաջ հռչակվի Պրեմիեր Լիգայի հաղթող։  Նախորդ տուրում եւս գեղեցիկ հաղթանակ տոնեց եւ ամրապնդեց դիրքերը։  Չեմպիոնական խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23:00-ին եւ ուղիղ եթերով կարող եք հետեւել մեր կայքում: Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում Չելսին հյուրընկալվելու է Վեստ Բրոմին եւ հաղթելու դեպքում 2 տուր առաջ հռչակվի Պրեմիեր Լիգայի հաղթող։  Նախորդ տուրում եւս գեղեցիկ հաղթանակ տոնեց եւ ամրապնդեց դիրքերը։  Չեմպիոնական խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23:00-ին եւ ուղիղ եթերով կարող եք հետեւել մեր կայքում: Ուղիղ հեռարձակումը կմիանա խաղից 10 րոպե առաջ։

Անգլիայի մարզական լրագրողների միությունը ամփոփել է Պրեմիեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ լավագույնի կոչմանն է արժանացել «Չելսի»-ի կիսապաշտպան Ն'Գոլո Կանտեն: 

2-րդ հորիզոնականն է զբաղեցրել «ազնվականներ»-ի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Էդեն Ազարը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Տոտենհեմ»-ի 21-ամյա կիսապաշտպան Դելե Ալին:

«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին: ««Չելսի»-ում, ինչպես նաև ԱՊԼ-ում, խաղում են մի շարք մեծ ֆուտբոլիստներ: Հպարտ եմ, որ մարզական լրագրողների միությունը ընտրել է ինձ»,- նշել է ֆրանսիացին մրցանակը ստանալուց հետո:

Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն մասնակցել է ԱՊԼ-ի 33 խաղի՝ դառնալով 1-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ