Երկուշաբթի, 26 Դեկտեմբերի 2016 18:15

«Չելսի» 3-0 «Բորնմուտ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում առաջատար «Չելսին» ընդունել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։

Անհավանական մարզավիճակում գտնվող «ազնվականները» շարունակեցին իրենց հաղթարշավը՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով հյուրերի դարպասը։

Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Պեդրոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Էդեն Ազարը։ Այսպիսով «Չելսին» տոնեց իր 12-րդ անընդմեջ հաղթանակը եւ վաստակած 46 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել աղյուսակը։

 

Գոլեր․ Պեդրո՝ 24ր, 90+3ր, Ազար՝ 49ր (11մ):

Երկուշաբթի, 26 Դեկտեմբերի 2016 11:44

ԱՊԼ 18-րդ տուր. Չելսի - Բորնմուտ. Ուղիղ եթերում

Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Չելսին» ընդունելու է «Բորնմուտ»:  Ազնվականները մրցակիցը բավական շատ անակընկալներ է մատուցել այս մրցաշրջանում, սակայն մեր թիմը իր բարձունքի վրա է եւ շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Արդեն 11 խաղ անընդմեջ հաղթել են եւ Պրեմիեր Լիգայի ռեկորդը կրկնելու համար հարկավոր է հաղթել հաջորդ 3 խաղերում: Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 19:00-ին եւ ուղիղ եթերով կարող եք հետեւել մեր կայքում:

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Օսկարը կարիերան կշարունակի չինական «Շանհայ ՍԻՊԳ» թիմում, կողմերն ընդհանուր հայտարարի են եկել: Այս մասին պաշտոնապես հայտարարել է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:

Բրազիլացին նոր ակումբին կմիանա հունվարին: Նշվում էր, որ չինական կողմը պատրաստ է Օսկարի տրանսֆերի համար վճարել 70 միլիոն եվրո:

Օսկարը հանդեր էր գալիս «Չելսիում» 2012 թվականից:  Նշենք, որ Օսկարը «Չելսիում» անցկացրել է 203 հանդիպում խփելով 38 գնդակ:

Շաբաթ, 17 Դեկտեմբերի 2016 14:58

11 խաղ անընդմեջ հաղթանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի մեկնարկը տրվեց լոնդոնյան դերբիով, ուր «Կրիստալ Փելեսը» հյուրընկալել էր «Չելսիին»։ Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որտեղ հյուրերը նվազագույն հաշվով հաղթանակ տարան։ Հանդիպման միակ և «Չելսիի» համար հաղթական գնդակը 43-րդ րոխեին խփեց Դիեգո Կոստան։ Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի թիմը՝ վաստակած 43 միավորով կշարունակի պահպանել առաջին հորիզոնականը։

 

Գոլեր․ Կոստա՝ 43ր։

Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Չելսին» հյուընկալվելու է ետնապահներից «Կրիստալ Փելեսին»: Չնայած, որ  «Կրիստալ Փելեսը» ընդանում է 16-րդ հորիզոնականում այն բավական համառ թիմ է եւ մինչեւ վերջ կռիվ է տալիս: Ազնվականները նախորդ տուրից հետո միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արդեն 10 խաղ անընդմեջ հաղթել են եւ այսօր էլ ամեն ինչ պետք է անեն այս խաղում հաղթելու համար: Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 16:30-ին եւ ուղիղ եթերով կարող եք հետեւել մեր կայքում:

 

Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Չելսին» հյուընկալվելու է ետնապահ «Սանդերլենդին»: Ազնվականները նախորդ տուրից հետո միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արդեն 9 խաղ անընդմեջ հաղթել են եւ այսօր էլ ամեն ինչ պետք է անեն այս խաղում հաղթելու համար: Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23:45-ին եւ ուղիղ եթերով կարող եք հետեւել մեր կայքում:

Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Չելսին» ընդունելու է «Վեստ. Բրոմովիչին»: Ազնվականները նախորդ տուրից հետո միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արդեն 8 խաղ անընդմեջ հաղթել են եւ այսօր էլ ամեն ինչ պետք է անեն այս խաղում հաղթելու համար: Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 16:00-ին եւ ուղիղ եթերով կարող եք հետեւել մեր կայքում:

Ազնվականների մինչեւ 23 տարեկանների թիմը շարունակում հաջող ելույթներ ունենալ: Այս անգամ երիտասարդ ազնվականները սեփական դաշտում հաղթեցին Մանչեսթեր Յունայթեդին 3:1 հաշվով եւ վաստակած 18 միավորոմ ընթանում են մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղով:

 

Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 12-րդ հորիզոնականում գտվող «Բորնմուտին»։

Խաղն անցավ բավական դրամատիկ և գեղեցիկ պայքարում, որտեղ գերկամային հաղթանակ տարան դաշտի տերերը։ «Բորնմուտի» հաղթական գնդակը 93-րդ րոպեին խփեց Նաթան Ակեն, իսկ «կարմիրներից» գոլերի հեղինակ դարձան Սադիո Մանեն, Դիվոկ Օրիջին և Էմրե Ջանը։

Այս հաղթանակից հետո Էդդի Հաուի թիմը՝ վաստակած 18 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական։

 

Գոլեր․ Մանե՝ 20ր, Օրիջի՝ 22ր, Ուիլսոն՝ 56ր (11մ), Ջան՝ 64ր, Ֆրեյզեր՝ 76ր, Կուկ՝ 78ր, Ակե՝ 90+4ր։

 

 

Աղբյուր՝ PremierLeague.am

Չափազանց բարդ եւ կարեւոր խաղում Չելսին կամայն հաղթանակ տոնեց Սիթիի դեմ խաղում: Առաջին խաղակեսում պարտվելով 1:0 հաշվով՝ Կեհիլի ինքնագոլից հետո, 2-րդ խաղակեսում Անտոնիո Կոնտեն փոխեց խաղը եւ Չելսին հաղթեց 1:3 հաշվով:

 

Գոլերը՝ Կեհիլ 45՛ ինքնագոլ - Կոստա 60՛, Վիլիան 70՛, Ազար 90+՛

Խաղի հետաքրքիր դրվագները ստորեւ՝

 

 

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Հանդիպումներ